«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները դեռևս նախորդ հանդիպումների ժամանակ համաձայնության են եկել շարունակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ խորհրդակցությունները, և կարծում եմ, որ առաջիկա ձմեռային նստաշրջանի ընթացքում հնարավոր է նման հանդիպում»,- 1news.az-ին հաղորդել է Միլի Մեջլիսի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սաբիր Գաջիևը:
Նրա խոսքով` նման քննարկումները վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բարձր մակարդակով է քննարկվում Եվրախորհրդում: