Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մերժել է հանրաքվե անցկացնելու մասին երկրի խորհրդարանի որոշումը, որի արդյունքում իր նախագահական լիազորությունները կարող էին երկարաձգվել մինչև 2020 թվականը: Ինչպես տեղեկացնում է «Новости-Казахстан» գործակալությունը, համապատասխան հրամանը ուժի մեջ է մտել հունվարի 7-ին:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է գործակալությունը, հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաքը կշարունակվի մինչև հունվարի 10-ը, ինչպես և նախատեսվում էր:
Նշենք, որ հունվարի 6-ին խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ավելի վաղ նույն գաղափարի վերաբերյալ կողմ էր քվեարկել ստորին պալատը:
Այս գաղափարի կողմնակիցները գտնում են, որ նախագահական ընտրությունները Նազարբաևին կտրում են աշխատանքից, այնպես որ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ Ղազախստանում նման հանրաքվե անցկացվել է 1995 թվականին, որի արդյունքում Նազարբաևի լիազորությունները երկարաձգվել էին 4 տարով: