Ավստրալիան ճանաչված է որպես լավագույն բնակավայր ոչ միայն ապրելու համար, այլ նաև`մահանալու: Այս մասին վկայում են Economist Intelligence Unit գիտահետազոտական կենտրոնի տվյալները, տեղեկացնում է MIGnews.com-ը:
Հարցը մասնավորապես վերաբերում է ծերերի և մահացու հիվանդների նկատմամբ խնամքի մակարդակին:
Զիջելով միայն Մեծ Բրիտանիային` Ավստրալիան հետևում է թողել աշխարհի այլ զարգացած երկներ: Ավստրալիային երկրոդ տեղում հայտնվելու հնարավորություն է տվել ծանր հիվանդների նկատմամբ երկրում գործող մշտական պետական աջակցությունն ու խնամքը, աղքատանոցների զարգացած ցանցը: Հետազոտության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այնպիսի ոլորտնելի, ինչպիսիք են` ծանր հիվանդների խնամքին հետևող մասնագետների վերապատրաստումը և ցավազրկող դեղամիջոցների նկատմամբ հասանելիության մակարդակը:
Ծերերի և հիվանդների բժշկական սպասարկման գոհացուցիչ մակարդակ ապահովող երկրների առաջին տասնյակի մեջ են մտնում Նոր Զելանդիան, Իռլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Կանադան: Բարձր կենսամակարդակ ունեցող Դանիան և Ֆինլանդիան զբաղեցրել են ընդամենը 22-րդ և 28-րդ տեղերը համապատասխանաբար: Ցուցակի վերջին տեղերում են հայտնվել Պորտուգալիան, Հարավային Կորեան և Ռուսաստանը: Վարկանշային աղյուսակը 40-րդ տեղով եզրափակում է Հնդկաստանը: