Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, լուսնի մեջ հրաշեկ մետաղական միջուկ գոյություն ունի:
Հետազոտության հեղինակներ` Ռենի Վեբերը NASA տիեզերական գործակալությունից և Ռաֆաել Գարսիան` Ֆրանսիական Տուլուզի Համալսարանից, անցյալ դարի 70-ականներին Լուսնի մակերեսից վերցված տվյալները կրկնակի հետազոտության են ենթարկել:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լուսինն ունի հրաշեկ միջուկ, որը առավելապես բաղկացած է մետաղից:
Միջուկի տրամագիծը կազմում է մոտավորապես 330-360կմ:
Ինքը`միջուկը, պատված է մասնակիորեն ձուլված թաղանթով, որի տրամագիծը 480 կմ է:
Ըստ հետազոտողների` այս տվյալները թույլ կտան առավել ճիշտ հասկանալ մոտավորապես 4,5 մլրդ տարի առաջ ձևավորված լուսնի էվոլյուցիան: