Վեց կովկասյան Պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական դոկտրինները կթարգմանվեն ադրբեջաներեն և ռուսերեն, հնարավոր է` նաև անգլերեն:
Թարգմանությունները հասանելի են լինելու ադրբեջանական հասարակությանը և փորձագետներին, որպեսզի Ադրբեջանում հանրությունը հստակ պատկերացնի հարևաններից եկող պոտենցիալ ռազմական սպառնալիքները, հայտարարել է Պահեստազորի սպաերի հասարակական միության նախագահ Յաշար Ջաֆարլին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախորդ տարի ռազմական դոկտրին էր ընդունել, որտեղ Հայաստանը նշված է որպես պոտենցիալ թշնամի:
Հետազոտական աշխատանքի արդյունքները կքննարկվեն Բաքվում 6 երկրների ներկայացուցիչների հետ, ենթադրաբար դեսպանների կամ հանձանակատարների հետ: Նախագծի շրջանակներում ակնկալվում է փորձագետների այցը վերոնշյալ պետություններ` երկրի ռազմական փորձագետների հետ հանդիպման նպատակով: