Home / Հայաստան / Աշխարհի լավավագույն ֆուտբոլիստ կրկին ճանաչվեց Մեսսին

Աշխարհի լավավագույն ֆուտբոլիստ կրկին ճանաչվեց Մեսսին

Աշխարհի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց ՖԻՖԱ-ի գալա երեկոյի ընթացքում: Նշենք, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում «Բարսելոնայում» հանդես եկող երեք խաղացողներ՝  Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին և Չավին:

Մեսսին լավագույնի կոչման են արժանացրել ՖԻՖԱ-ի և France Football հանդեսի կողմից  կազմակերպված քվեարկությանը մասնակցած աշխարհում գործող բոլոր ազգային հավաքականների մարզիչները, ավագները, ինչպես նաև լրագրողները:  Նշենք, որ նախորդ տարի Մեսսին FIFA-ի կողմից նույնպես ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Լիոնել Անդրես Մեսսին այս տարի «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը: Նույն մրցանակների են արժանացել իր խաղընկերները՝ Ինյեստան ու Չավին, սակայն վերջիններս նվաճել են նաև Աշխարհի գավաթը, իսկ ահա Մեսսին աշխարհի առաջնության ընթացքում չի կարողացել գեթ մեկ գնդակ խփել և Արգենտինայի հավաքականի հետ դուրս է մնացել 1/4 եզրափակիչ փուլից:

Գալա երեկոյի ընթացքում հայտարավեց նաև աշխարհի լավագույն մարզչի անունը: Այս տարի այդ տիտղոսին արժանացավ պորտուգալացի Ժոզե Մուրինյոն, ով Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տարավ իտալական «Ինտերի» հետ:

Լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլուհի Մարտան: 24-ամյա ֆուտբոլիստուհին 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց այս տիտղոսը՝ բացառիկ արդյունքի հասնելով կանանց ֆուտբոլում:

Տարվա լավագույն գոլ ճանաչվեց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Համիթ Ալթինթոփի գնդակը, ով Եվրո-2012-ի ընտրական փուլի խաղում գրավեց Ղազախստանի հավաքականի դարպասը:

Ալթինթոփի գոլը կարող եք դիտել մեր կայքի տեսանյութեր բաժնում: