Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն 2011թ. իր առաջին այցը կկատարի Ադրբեջան, հայտնում է GHN գործակալությունը:
Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, Վաշաձեն Բաքու կմեկնի հունվարի 17-ին: Այցը կտևի մինչև հունվարի 19-ը:
Բաքվում նախատեսվում է Վաշաձեի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Վրաստանն ու Ադրբեջանը ամուր հարաբերություններ ունեն: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների միջև հարաբերություններն ավելի խորը փուլ կմտնեն», – ասել է Կալանդաձեն: