Նոր տարին «Հրազդան –ՋԷԿ» ընկերությունում սկսվել է կադրային ջարդով, տեղեկացնում է օրաթերթը:
Գործադիր տնօրեն Արսեն Գրիգորյանը որոշել է աշխատանքից ազատել իր իսկ հայտարարությամբ 200, իսկ աշխատակիցների տեղեկություններով` մինչև 400 աշխատակցի: Արսեն Գրիգորյանը 2006-ից Գեղարքունիքի մարզպետն էր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է: Ընկերության աշխատակիցների զայրույթն է հարուցել այն փաստը, որ ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելուց հետո Գրիգորյանն իր տեղակալների թիվը 3-ից հասցրել է 9-ի, որոնք հիմնականում նրա բարեկամներն են, և նրանցից յուրաքանչյուրն ստանում է 3 մլն դրամ ամսական աշխատավարձ: Բնականաբար, 6 հոգու 3-ական մլն դրամ վճարելը թանկ հաճույք է և դրա համար անհրաժեշտ է կրճատումներ կատարել, որպեսզի գումար տնտեսվի: