Գերմանիան Ռուսաստանին է հանձնել Ռուսաստանի 73-ամյա քաղաքացի Բորիս Օսիպյանին, ով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում սպանության կասկածանքով, հայտնում է BBC-ն:
Ընթացիկ տարում սա Ինտերպոլի ռուսական բյուրոյի կողմից իրականացրած արտաքսման առաջին դեպքն է:
Հետաքննության վարկածի համաձայն` 2003 թվականին Օսիպյանը հանկարծակի ծագած վիճաբանության ընթացքում դանակի մի քանի հարված է հասցրել ոմն Ակոպովին, որի հետևանքով վերջինս մահացել է: