Home / Հայաստան / «Առավոտ». Դատավորը մերժել է «Ա1+»-ի միջնորդությունը

«Առավոտ». Դատավորը մերժել է «Ա1+»-ի միջնորդությունը

«Ա1+»-ի ներկայացուցիչը երեկ ՀՀ վարչական դատարանին միջնորդեց իրականացնել արագացված դատաքաննություն` հիմնավորելով, թե մտադիր են մինչև փետրվարի 20-ը դատարանում բողոքարկել ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշումը, որի համաձայն` մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմնյուզ»-ը, տեղեկացնում է օրեթրեը:

«Որոշման մեջ բազմաթիվ հղումներ է կատարվել մեր մրցակից `«Արմնյուզ» ՓԲԸ կողմից ներկայացված փաթեթի տվյալներին, որոնք, մեր կարծիքով, չեն կարող լինել արժանահավատ»: Ընդգծված էր նաև, որ մրցույթն ավարտվել է, և ՀՌԱՀ-ի կողմից չի պահանջվում լրացուցիչ ուսումնասիրություն տվյալ նյութերի վրա, ուստի ՀՌԱՀ-Ի կողմից «պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերի տրամադրումը 20.01.2011 թվականից հետո հիմք է տալիս ենթադրելու այն մասին, որ կատարվելու են մի շարք գործողություններ այդ նյութերի վրա, որը կարող է ազդեցություն ունենալ մեր իրավունքների պաշտպանության հարցում»: Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը: