Նոր տարվա նախօրեին բուռն տոնախմբությունների ժամանակ հետաքրքիր միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասին մասնակիցները պատմում են օրեր անց, գրում է օրաթերթը:
«Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցածնման մի տոնախմբություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ուրիշներ, քեֆն այնքան է թեժացել, որ մասնակիցները դուրս են եկել բակ և քեֆն այնտեղ են շարունակել: Բակ են հանել նաև նվագողներին ու երգողներին: Ապա քեֆի թունդ պահին ոմանք հանել են զենքերը և սկսել են կրակել: Ինչ-որ մեկի մտքով անցել է որպես նշակետ օգտագործել «Օջախի» «Օ» տառը: Հրազենային կրակոցներն այնպես են վախեցրել երիտասարդ երգչուհուն, որ նա քիչ է մնացել ուշագնաց լինի. նա երգելիս է եղել այդ «Օ»-ից մի քնաի մետրի վրա, և նրան ստիպել են ողջ ընթացքում շարունակել երգելը: Երաժիշտները հատկապես ապշել են, որ այդ ամենը տեղի է ունենում հենց գլխավոր դատախազի աչքի առաջ: