Առաջրիկայում կսկսեն հրապարկավել երկու նոր թերթ, տեղեկացնում է օրաթերթը:
Հայկական «մեդիա-մագնատի» կարգավիճակում հաստատվող Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, որոշել է, որ Սերժ Սարգսյանի «յուրային» հակառակորդները համարյա ընդդիմության չափ վտանգավոր են. Նոր օրաթերթերից մեկը պետք է լայն ճակատով պայքարի Սերժ Սարգսյանի կոլաիցիոն գործընկերների դեմ` թույլ չտալով, որ «Օրինաց երկրի», «Բարգավաճ Հայաստանի» և նույնիսկ «հարազատ» «Հանրապետականի» ամբիցիաներն իրենց ուտեն, իսկ մյուսի թիվ մեկ թիրախը պետք է լինի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ծրագրված է երկու թերթերը «ընդդիմադիր տեսքի» բերել, սակայն ինչ անուն էլ դնեն, կարճ ժամանակում որևէ մեկի համար գաղտնիք չի լինի, որ «Քո թերթը» և «Չգիտեմ` ում թերթը» իրականում «Միշիկի թերթերն» են: