Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը ցանկություն է հայտնել ֆիլմ նկարել լեգենդար The Beatles խմբի անդամ, երաժիշտ Ջոն Լենոնի մասին: Այս նախաձեռնության հարցում նրան աջակցում է Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն:
Վերջերս Օնոն և Փիթը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ապագա ֆիլմի հետ կապված հարցերը: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, 47-ամյա դերասանը հմայել է Յոկո Օնոյին:
Դերասանը ցանկություն է հայտնել մարմնավորել Լենոնին և խոստացել է երգչի կնոջը սովորել խոսել լիվերպուլյան առոգանությամբ, վոկալի դասեր վերցնել մասնագետի մոտ և արդեն սցենարի հեղինակ է վարձել:
Դերասանը պատրաստվում է նաև հանդես գալ որպես ֆիլմի պրոդյուսեր, իսկ ռեժիսորի հարցում կողմերը դեռ հստակ որոշում չեն կայացրել: