Առաջանիստ Սուրբ Էջմիածնի և սերբական «Սուրբ Ստեփան Դաչանսկի» երգչախմբերը ելույթ կունենան Մոսկվայում հունվարի 14-ին` Հին Նոր Տարվա տոնակատարության կապակցությամբ, հաղորդում է РИА Новости-ն:
Ելույթները տեղի կունենան Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակներում, որը կկայանա Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:
Էջմիածնի երգչախումբը պահպանում է քրիստոնեական երգարվեստի հնագույն ավանդույթները Հայաստանում: Երգչախմբի պատմությունը սկսվում է 1946 թվականից: 1995 թվականից երգչախումբը ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: