Հյուսիս-Ատլանտյան դաշինքին Վրաստանի միանալու հանգամանքը ընդամենը ժամանակի խնդիր է, քանի որ այն անհրաժեշտ է երկրի ազգային անվտանգության երաշխավորման համար, համոզված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին նա հայտարարել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վստահ եմ, որ դա միայն ժամանակի հարց է: Ավելի մեծ և ավելի լավ կազմակերպություն դեռ չի ստեղծվել, միայնակ անհնար է ապահովել սեփական անվտանգությունը, հատկապես փոքր պետությունների դեպքում, սակայն ես կարծում եմ, որ դա նաև Ուկրաինային է վերաբերում: Մենք թշնամական տրամադրվածություն չունենք և ոչ մի երկրի նկատմամբ, մենք պարզապես փորձում ենք գոյատևել և զարգանալ: Բացի այդ, փոքր Վրաստանը չի էլ պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, հատկապես հարևան գերտերությունների, դա կլիներ անմտության գագաթնակետը: Բայց գոյատևելու համար, մեզ պետք է անվտանգության գոնե նվազագույն երաշխիք: Մեզ համար դա չափազանց ակնհայտ հարց է, և քննարկման ենթակա չէ»- հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: