ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատրյանը երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է օրաթերթը:
Նրա փոխարեն զինվորական դատախազ նշանակվեց Գևորգ Կոստանյանը: Նա մինչ այդ ՀՀ նախագահի օգնականն էր և Հայաստանի Կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքերի եվրոպական դատարանում: