Home / Հայաստան / «Կովկասում` միայն Հայաստանը». Ռուսաստանցի լրագրողը` երկրի դաշնակիցների մասին

«Կովկասում` միայն Հայաստանը». Ռուսաստանցի լրագրողը` երկրի դաշնակիցների մասին

«Ո՞վ է այժմ Ռուսաստանին երկարատև և հուսալի դաշնակից համարում», իր բլոգում նման հարցադրում է անում լրագրող Վասիլի Գոլովինն ու պատասխանում. «Կովկասում` միայն Հայաստանը»:
Նրա խոսքով` Ղարաբաղի հակամարտությունն անլուծելի է, և Ռուսաստանը Հայաստանին պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում գոնե որոշակի երաշխիք է տալիս:

«Կենտրոնական Ասիայում աղքատ Տաջիկստանն է, որն իր եկամուտների մեկ երրորդը ստանում է ՌԴ-ում աշխատող բանվորների ուղարկած գումարներից: Գոյություն ունի չկայացած Ղրղզստան, որտեղ դեռ վերջերս խոսում էին այն մասին, որ վատ չէր լինի ՌԴ-ի կազմի մեջ մտնելու խնդրանքով դիմել ՌԴ իշխանություններին: Բայց այս բոլոր երկրները դաշնակից պետություններ չեն, դրանք ընդամենը օգնություն ստացող են: Ղազախստանը նվիրված, խաղաղ և հարուստ պետություն է տարածաշրջանի համեմատությամբ, բայց մենք իր համար դաշնակից չենք, այլ պարզապես հարևան, և ինչ-որ չափով հավասարակշռության պահպանման հանգամանք», – գրում է Գոլովինը:

«Չինաստանի համար Ռուսաստանն այլևս վտանգ չներկայացնող գործընկեր է, որին կարելի է օգտագործել ԱՄՆ-ի դեմ, ինչպես նաև` որոշ պետքական, բայց հնացող տեխնոլոգիաների պահեստ: Ռուսաստանը նման պահեստ է նաև Հնդկաստանի համար, և այն այլևս չի դիտարկում Ռուսաստանը որպես հնարավոր պաշտպան:
Կարճ ասած, ընկերներ ու դաշնակիցներ, կարծես թե, քիչ ունենք»,- եզրափակում է լրագրողը: