Ըստ օրաթերթի տեղեկությունների, առաջիկայում Նոր Նորքի վարչական տարածքի ղեկավար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի որդին: Մինասյանը, պարզվում է, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի քավորն է:
Արաբկիրի նորանշանակ թաղապետ Էդուարդ Մուշեղյանն էլ, ըստ մեր տեղեկությունների, նեղ շրջանակում հայտարարել է, թե ցանկանում է ստանձնել նաև Արաբկիրի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հովհաննես Շահինյանը: Խոսվում է նաև, որ Երևանի այլևս նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և փեսայի` Միքայել Մինասյանի քեռու` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի որդին` Միքայել Հասրաթյանը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, սակայն, երեկ մեզ ասաց, թե գլխավոր ճարտարապետի անունը կարող է հայտնի դառնալ միայն մի քանի օրից: