Հունվարի 6-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության հատուկ առաջարկը, ըստ որի` 5 պանրիկ գնելու դեպքում ստանում եք ակնոց` 3d ֆորմատով ֆիլմ դիտելու համար, որը պիտի ցուցադրվեր հունվարի 9-ից սկսած` «Արմենիայի» եթերում:
Օրաթերթը պատմում է, թե ինչպես է իրականացվում ակցիան:
Ինչպես պարզեցինք ակնոցի «կուտն ուտող» 5 հատ պանրիկ գնողներից, ակնոցն ամենևին էլ այդ հնարավորությունը չունի: Մինչդեռ կինոթատրոններում նման ակնոցները պլաստմասսայից են, որոնք ֆիլմի ավարտից հետո վերադարձվում են, որովհետև հաստատ պանրիկի գին չունեն: Իսկ հատուկ առաջարկով տրվող ակնոցները ստվարաթղթից են, երկգույն ու նման հնարավորություններից զուրկ: Ստացվում է, որ ընկերությունն իր պանրիկները սպառելու լավ տարբերակ է գտել, ավելին` հատուկ առաջարկը նորանոր մարդկանց է հրապուրում, ու, ինչպես նշեցին խանութների և սուպերմարկետների աշխատողները, հաճախորդները հիմնականում ակնոցի «խաթր» են պանրիկները գնում: