Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչն ի գիտություն է ընդունել «Ժողովրդական կուսակցության» քաղխորհրդի նախագահի` հունվարի 12-ի իրազեկումը` հունվարի 19-ին ժամը 15.00-18.00 Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:
«Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը հերթական հանրահավաքին մտադիր է բողոքել ԱԼՄ հեռուստաալիքի փակման դեմ: Հիշեցնենք, որ հեռուստաալիքը փակելու մասին որոշումն ընդունվել էր 2010թ. դեկտեմբերի 16-ին` Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի կողմից:
Նմանատիպ հանրահավաք Կարապետյանն անցկացրել է հունվարի 7-ին, որի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պայքարում են ոչ միայն ԱԼՄ հեռուստաընկերության համար, այլ «Ա1+», «Գալա» հեռուստաընկերությունների և «Մարտի 1-ի» համար: