Home / Հայաստան / «Ես Սահակշվիլիի պես խելագար չեմ». Բուրջանաձեն ռուսների հանդեպ թշնամանք չի տածում

«Ես Սահակշվիլիի պես խելագար չեմ». Բուրջանաձեն ռուսների հանդեպ թշնամանք չի տածում

Վրացական խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ միայն Ռուսաստանի աջակցության շնորհիվ կարող է լուծվել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը:
Նրա խոսքով` վրացական ներկայիս իշխանությունները Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման և Վրաստանի համար կարևորագույն հարցերի լուծման «շանսեր չունեն»:

Թբիլիսյան «Պալիտրա»  ռադիոկայանի  ուղիղ եթերում Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում նա «Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հանդեպ թշնամական դիրքորոշում չի ընտրի»: «Ես խելագար չեմ, ինչպես Սահակաշվիլին, ես կարող եմ և պետք է պաշտպանեմ Վրաստանի շահերը»,- ասել է ընդդիմադիր գործիչը: