«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն Ամանորի տոներից հետո մինչ օրս չի ստացել բաժանորդագրությամբ իր համար նախատեսված օրվա մամուլը, տեղեկացնում է օրաթերթը:
«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե թերթերը քրեակատարողական հիմնարկ չեն հասնում, հակառակ դեպքում դրանք անպայման կփոխանցվեին Նիկոլ Փաշինյանին: Իսկ «Հայփոստի» Արթիկի բաժանմունքի աշխատակիցները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված թերթերը ոչ թե տեղ չեն հասնում , այլ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները չեն ցանկանում դրանք ստանալ: Ըստ փոստային բաժանմունքի աշխատակիցների, նշված ՔԿՀ-ի ներկայացուցիչը գրեթե ամեն օր «Հայփոստի» Արթիկի բաժանմունքից ստանում է իրենց հիմնարկի համար նախատեսված փոստը, ինքն է փոստ հանձնում, բայց կտրականապես հրաժարվում է ստանալ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված մամուլը:
Փաշինյանին հասցեագրված ծրարները նրան հասնում են , մինչդեռ իր ծրարները արտաքին աշխարհ այդպես էլ դուրս չեն գալիս: