Այսօր օրաթերթը հարցազրույց է հրապարակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Զրույցի ընթացքում Ղուկասյանը նշել է, որ չի վախենում, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած պաշտոնանկությունների շարքում ինքն էլ կհայտնվի:
– Ոչ մի նախագահ Ձեզ չի՞ կարող ազատել աշխատանքից:
– Հայաստանի Հանրապետության նախագահը ո՞նց կարող է նման խնդիրների հետ քննարկվի: Խնդրում եմ տարանջատեք ընտրությունը պետական նշանակովի պաշտոնյայից: Իսկ ՀՀ-ում նմանատիպ բան ես հլը չեմ իմացել, որ ժողովրդի ընտրյալին մեկը հրամայականով, խեղդելով-բանալով ինչ-որ բան լինի: Ես դա չեմ պատկերացնում և չգիտեմ դեպք, որ ժողովրդի ընտրյալին ասեն` դու պիտի թողնես, գնաս: Դուք լսե՞լ եք նմանատիպ բան:
-Ասել է թե` Երևանի քաղաքապետը, ըստ Ձեզ, ընտրյալ չէր, որ հեռացվեց:
-Երևանի քաղաքապետը ինքն իր կամքով է հրաժարական տվել, ոչ թե նախագահի թելադրմամբ: