Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը դարձել է Բելառուսում ռազմական գործարանի տնօրեն, հաղորդում է NEWS-ASIA-ն: Այս պաշտոնին նրան նշանակել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Իսկ թե մասնավորպես որ հիմնարկությունն է ղեկավարելու Ղրղզստանի նախկին նախագահը, չի հաղորդվում: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում այս մասին տեղեկությունները բացակայում են:
«Ազատթիկ» ռադիոկայանի փոխանցմամբ` այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես ռադիոկայանին հաղորդել է «երկրի նախկին նախագահի պաշտպանության հանձնաժողովը», ներկայումս նա գործազուրկ է:
Հիշեցնենք, որ Բակիևը փախել էր Ղրղզստանից 2010-ի ապրիլին տեղի ունեցած պետական հեղափոխությունից հետո:
Լուկաշենկոն պաշտպանել է նախկին գործընկերոջը և ապաստան է տվել իր երկրում: Ղրղզստանում Բակիևի նկատմամբ քրեական մի քանի գործ է հարուցվել: Ինտերպոլը հրաժարվել է նրա նկատմամբ հետախուզում սկսել: