Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ընդունարանում փորձել է ինքնասպան լինել մի տղամարդ, որը, ինչպես պարզվել է, որևէ փաստաթուղթ չունեցող հայ է, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրն այսօր հայտնել է, որ ինքնասպանության փորձն իրականացվել է հունվարի 13-ին, ժամը 14:30-ի սահմանններում: 40-ամյա հայը մտել է Մեդվեդևի ընդունարան և կտրող սուր գործիքով կտրել է վիզն ու աջ ձեռքը:
Նախնական տվյալներով` տղամարդը չի ցանկացել, որ ինքնասպանության փորձը մահվան ելքով ավարտվի: Նա պարզապես ցանկացել է իր վրա ուշադրություն հրավիրել, որպեսզի որևէ կերպ լուծի իր փաստաթղթերի հարցը, քանի որ նա անգամ անձնագիր չունի: