2011 թվականի ընթացքում Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, «Новости-Азербайджан»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն:
«Նախ` Ռուսաստանը պետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտության հարցով, քանի որ ժամանակին ԱՄՆ-ն և այլ միջազգային ուժեր օգտագործեցին ղարաբաղյան խնդիրը` ԽՍՀՄ-ը տապալելու համար»,- ասել է քաղաքագետը:
Ըստ Ահմեդօղլուի` եթե Ռուսաստանն այս տարի լուրջ քայլեր չձեռնարկի Կովկասյան տարածաշրջանում խնդիրները լուծելու ուղղությամբ, ապա մոտակա ժամանակներս «այլ միջազգային ուժեր ու պետություններ, օգտվելով Մոսկվայի անգործունակությունից, կփորձեն նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, իսկ Ռուսաստանին կմեղադրեն անտարբերության մեջ»:
Փորձագետը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահեկան է հենց Ռուսաստանի համար. «Հարցն այն է, որ ղարաբաղյան հարցի լուծման դեպքոմ հնարավոր կլինի իրավիճակն ավելի կայունացնել նաև Հյուսիային Կովկասում»,- հավելել է Ահմեդօղլուն: