Բրիտանացի երգչուհի, Broadcast ռոք-խմբի անդամ Թրիշ Քինենը հունվարի 14-ին մահացել է խոզի գրիպից: Մոտ երկու շաբաթ առաջ Քինենին տեղափոխել էին հիվանդանոց:
Բժիշկները տեղեկացրել են, որ Քինենը հիվանդացել է Սինգապուրում և Ավստրալիայում կայացած համերգներից Մեծ Բրիտանիա վերադառնալուց անմիջապես հետո: Հավանաբար, 42-ամյա երգչուհին վարակվել է խոզի գրիպով հենց այդ շրջագայության ընթացքում, հաղորդում է Вести-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2010-ի նոյեմբերին հայտարարել էր, որ այս ձմռանը հնարավոր կլինի խուսափել խոզի գրիպի վարակից:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Հայաստանի Առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակային վարչության գլխավոր մասնագետը Լիանա Թորոսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ, համաձայն մոնիթորինգի արդյունքների, այս տարի Հայաստանում խոզի գրիպի վարակի դեպք չի գրանցվել: