Հնարավոր է` արդեն 40 տարի անց երկրի վրա ծխող մարդ չի մնա: Տարբեր երկրներում ծխողների մասին վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում նման եզրակացության են եկել Citygroup-ի մասնագետները, հաղարդում է Seer Press News-ը:
Համաձայն հետազոտության տվյալների` վերջին տասնամյակների ընթացքում ծխողների թիվը նվազել է 9,4 %-ով:
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում 1960 թվականին նիկոտինից կախվածություն ունեցողների թիվն առավելագույն մակարդակի վրա էր, իսկ հետագայում այն սկսել է զգալի նվազել` 2008 թվականին կազմելով ամբողջ բնակչության մոտ 20%-ը: