ԽՍՀՄ-ի տապալումից հետո ԱՊՀ-ի ձևավորումը դրական իրադարձություն էր: Այդ ժամանակահատվածում գործընթացների վերաբերյալ երկու մոտեցում կար` արմատական կամ շոկային թերապիա և իրադարձությունների էվոլյուցին զարգացում, ANS PRESS-ին հայտնել է ադրբեջանցի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուն:
Նրա խոսքով` շոկային թերապիայի ուղղությամբ իրադարձությունների զարգացման դեպքում շատ պետություններ լուրջ վնասներ կկրեին, և եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Ադրբեջանն արդեն ուներ Ղարաբաղի խնդիրը, ապա այդ գործընթացները, առաջին հերթին, կազդեին հենց Ադրբեջանի վրա:
Փորձագետը առանձնացրել է ԱՊՀ զարգացման երեք փուլ:
Առաջինը ԽՍՀՄ-ի տապալումից հետո առաջացած երկակի զգացումների շրջանն էր, երբ Ռուսաստանը աննշան ազդեցությունն ուներ մնացած պետությունների վրա: Պատճառն այդ շրջանում Ռուսաստանի սեփական խնդիրներն էին` հենց իր երկրի ներսում:
«Երկրորդը ես կանվանեի ենթատարածաշրջանային համակարգերի շրջան: Այս ժամանակահատվածում առաջացավ ՀԱՊԿ-ը, ԵՎՐԱԶԵՍ-ը: Ի թիվս այլ հարցերի ուշադրության կենտրոնում հայտնվեցին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի (ԳՈՒԱՄ) խնդիրները: Գաղափարական առումով ԱՊՀ-ն բաժանվեց երկու խմբի: Եթե 4-5 ենթատարածաշրջանային խմբեր գործունություն էին իրականացնում ի շահ Ռուսաստանի, ապա ԳՈՒԱՄ-ը հանդես էր գալիս որպես «արևմտյան» գաղափարների կրող: Արդյունքում պարզվեց, որ ենթատարածաշրջանային համակարգերն էլ անարդյունավետ են:
Երրորդ շրջանը ցույց տվեց ԱՊՀ-ի` իրական կառույց դառնալու անհնարինությունը»,- հայտարարել է Ահմեդօղլուն:
Նրա խոսքով` այժմ ժամանակն է խոսել ԱՊՀ-ի կարևորության նվազման մասին: Փորձագետը նշել է, որ նման արտահայտություն անելու համար իրեն հիմք է տալիս թեկուզ Ռուսաստանի ու Վրաստանի միջև առկա հակամարտությունը:
Ահմեդօղլուն, հիշեցենլով ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու փաստը. նշել է այդ երկրում տնտեսական ցուցիչների հարցում որևիցե փոփոխության բացակայությունը: Այսինքն, Վրաստանը ինչպես ապրում էր ԱՊՀ-ի կազմում, այդպես էլ շարունակում է ապրել դրա կազմից դուրս: Կարելի է եզրակացնել, որ ԱՊՀ-ն արդեն «իր դարն ապրել է»:
Ինչ վերաբերում է երկրների միջև առկա հակամարտություններին, ապա կարելի է ասել` ԽՍՀՄ-ը հենց դրա պատճառով փլուզվեց: Այս հարցում առաջին հակամարտությունը կապված էր Լեռնային Ղարաբաղի հետ: Այսինքն, այդ խնդիրը հրահրվել էր հենց ԽՍՀՄ-ն տապալելու նպատակով:
Ավելի ուշ առաջ եկավ Մերձդնեստրի հակամարտությունը, այնուհետև խնդիրներ առաջացան Վրաստանի տարածքում: Ես նայում եմ ԱՊՀ-ին որպես մի կառույց, որը ոչ թե խնդիրներ է լուծում, այլ ընդհակառակը, խթանում է այդ խնդիրների ձևավորումը, և իր գոյատևման համար դրանից օգուտ է ստանում»,- նշել է փորձագետը: