14-ին և 15-ին ստացել է թերթերը, թերթերի ուշացման դեպքեր են եղել, բայց չի լինելու` չստանա ինքն իր թերթերը: Նամակների հետ կապված`նշանակվել է ծառայողական քննություն, արձանագրվել է, որ դրանք չեն եղել: Որպես տարբերակ ես կարող եմ խորհուրդ տալ` թող էդ բոլորը որպես բողոք իր խմբագրություն ներկայացվող իր գրություններն են ինչերն են դիմի Արդարադատության նախարարին, չեմ ասում բողոքարկի, այլ պարզապես դրանք չեն կարող ինձ չհասնել, և ես ձեզ խոստանում եմ, որ խմբագրություն կփոխանցեմ:
Ինձ համար մի քանի հարցեր կան, որոնք ես պարզապես չեմ հասկանում. Ինչու այդ մեկը փոխանցեց, այլ ոչ թե տասնհինգը, ինչու երբ փաստաբանի հետ հանդիպեց, չփոխանցեց, ինքն այլ հանդիպումներ էլ է ունեցել, և կարող էր փոխանցել:
Ծառայողական քննության արդյունքերի մի մասը կա, ամբողջությամբ ինձ չի գոհացնում, կնշանակեմ նոր ծառայողական քննություն, կպարզեմ և եթե տեղի է ունեցել խախտում, մեղավորները կպատժվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հրայր Թովմասյանը: