Իսրայելի ռազմական իշխանությունները հետաձգել են Քրիստոսի մկրտության վայրը զբոսաշրջիկների և լայն հանրության համար բացելու ժամկետները:
Հորդանան գետի այն հատվածը, որտեղ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին, Իսրայելի Զինված Ուժերը կփոխանցեն Ազգային Այգիների Վարչությանը:
42 տարիների ընթացքում Քրիստոսի մկրտության վայրը փակ է եղել ռազմական պատճառներով: Զբոսաշրջիկները սովորաբար ստիպված են եղել համաձայնեցնել իրենց այցելությունը Պաշտպանության Ուժերի հետ:
Քրիստոնյաների համար սուրբ համարվող վայրը պետք է վերաբացվեր հունվարի 19-ին, սակայն Այգիների Վարչությունը հայտարարել է, որ բացումը տեղի կունենա «մեկ ամիս անց, կամ մի փոքր ավելի ուշ»: