Երկուշաբթի Դաշնային Ժողովի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նեոնացիզմին, ռասայական անհանադուրժողականությանը և ազգայնականությանը համապատասխան հակահարված տալու անհրաժեշտության մասին:
«Անհանադուրժողականությունը, ագրեսիվությունը, ներփակվածությունը, որպես կանոն, ցածր մակարդակի մշակույթի դրսևորումներից են: Բոլոր նացիստները. անկախ ծննդավայրից, իրենց բնույթով հակաազգայնական են: Նրանք պարզապես խաթարում են իրենց երկրի մշակութային զարգացման հիմքերը: Հիշեք նացիստական Գերմանիայի տխրահռչակ օրինակը: Արդյունքում այն հարված էր գերմանական ազգին: Մենք պետք է պատմենք մեր իրական արժեքների մասին, մեր ավանդույթների, որպեսզի խոչընդոտենք գաղափարական առասպելների, նախապաշարմունքների և ամեն տեսակ կեղծիքների տարածմանը»,-ընդգծել է Մեդվեդևը:
Միաժամանակ ՌԴ առաջնորդը դեմ է հանդես եկել երկրում նոր համակարգի, ինչպես օրինակ` ազգերի նախարարություն բացելու առաջարկին: «Ռուսաստանյան հասարակության բազմամշակութային զարգացման գործում հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռուսական ազգային մշակույթին: Սա մեր բազմազգ մշակույթի հիմնական առանցքն է: Եվ դա շատ օրինաչափ է: Ռուսները Ռուսաստանում ազգային մեծամասնություն են կազմում, երկրում պետական լեզուն ռուսերենն է: Ռուսական ուղղափառ եկեղեցին համարվում է մեր երկրի խոշորագուն կրոնական միավորը: Պետք է զարգացնել ռուսական բնավորության լավագուն գծերը, որոնք մեր երկիրը դարձրել են ուժեղ, ստեղծել են երկրում հանդուրժողականություն, մեծահոգություն և հարևանների հետ մեկտեղ ապրելու կարողություն»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը: