Home / Հայաստան / Ռուսաստանում արգելել են Խոդորկոսվսկու մասին գրքի շնորհանդեսը

Ռուսաստանում արգելել են Խոդորկոսվսկու մասին գրքի շնորհանդեսը

Ռուսաստանի Տվեր քաղաքում արգելել են անցկացնել «Կապիկների դավադրությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հերոսի կերպարում անմիջապես կարելի է ճանաչել Միխայիլ Խոդորկովսկուն, հաղորդում է Каспаров.Ru-ն:
Շնորհանդեսը պետք է տեղի ունենար հունվարի 20-ին Մաքսիմ Գորկու անվան գրադարանում: Սակայն հաստատություն են զանգահարել Տվերսկայա շրջանի մշակույթի վարչությունից և կարգադրել են հրաժարվել շնորհանդես անցկացնելու գաղափարից: Վարչության ղեկավար Ելենա Շևչենկոյի խոսքով` կարգադրությունը նրան հասել է «զորեղ գերատեսչության կողմից»:

«Կապիկների դավադրությունը» գիրքը 2010 թվականին լույս է տեսել չեխական “VT – World Communication Agency” հրատարակչությունում: Վեպի նախաբանում ասվում է, որ գրքի գլխավոր հերոսն ունի իրական նախատիպ` մարդ, որը ժամանակակից բանտարկյալ է»:

Գրքի հեղինակն է Թինա Շամրայը, սակայն սա գրական կեղծանուն է: