Ռուսաստանի Սամարա շրջանի հետախուզական վարչությունը քրեական գործ է հարուցել Սամարայի պետական համալսարանի ուսանող, ազգությամբ հայ Արմեն Սահակյանի սպանության առնչությամբ:
«Հունվարի 15-ի երեկոյան դանակահարվել է Սամարայի Պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 19-ամյա ուսանողը: Երիտասարդը տաքսի է նստել և ինքնուրույն հասել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ մահացել է»,-«Ինտերֆակս» գործակալությանը հայտնել է հետախուզական վարչության ղեկավար Ելենա Շկաևան:
Նրա խոսքով` դեպքի մասին տեղեկություններն իրավապահ մարմիններին են փոխանցել հիվանդանոցի աշխատակիցները:
Հետաքննությունը ուսումնասիրում է հայ երիտասարդի սպանության հետ կապված բոլոր հնարավոր վարկածները: