Հունվարի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի և հավաքների ազատության խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանն ու Վլադիմիր Կարապետյանը: