Օրաթերթը տեղեկություններ է հայտնում, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք դեղատներում և խայտառակ թերացումներ հայտնաբերել:
Մասնավորապես, դա վերաբերում է ժամկետանց դեղերին, որոնք դեղատներում պահվել են հատուկ գաղտնարաններում և միայն պատահաբար են հայտնաբերվել: Դեղատներից մեկում, օրինակ, հայտնաբերվել է մանկական վիրահատությունների անզգայացման` անեսթեզիոլոգիայի համար օգտագործվող դեղորայք` 17 հազար դոլարի, որի ժամկետը լրացել է 2008 թվականին: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ դեղատունը պատկանել է հիվանդանոցներից մեկում անեսթեզիոլոգ աշխատող մի բժշկի, որը փորձել է չքմեղանալ, թե տեղյակ չի եղել, որ նման դեղորայք են վաճառում իրեն պատկանող դեղատանը: