ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այլևս բլոգեր է. երեկվանից արդեն պաշտոնապես գործարկվել է վերջինիս բլոգը` govnkr.livejournal.com հասցեով, տեղեկացնում է օրաթերթը:
Ղարաբաղի վարչապետն առայժմ միայն ողջույնի խոսքեր է գրել, որտեղ նշել է, թե հույս ունի, որ «ԼՂՀ, ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող մեր հայրենակիցները ակտիվորեն հանդես կգան օգտակար վերլուծություններով և առաջարկներով, և իրենց ցանկալի նպաստը կբերեն Արցախի հանրապետության առաջընթացին»: ԼՂՀ վարչապետի բլոգում արդեն կան տասնյակ մեկնաբանություններ, որոնց հիմնական մասը ողջունել է Հարությունյանին, իսկ ոմանք էլ հույս են հայտնել, որ ի տարբերություն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նա ավելի հաճախ կշփվի մարդկանց հետ բլոգի միջոցով, և որ հարցերին կպատասխանի անձամբ ինքը: