Home / Հայաստան / Բեգլարյանի հրաժարականը բախումներ կառաջացնի քաղաքական վերնախավում. կարծիք

Բեգլարյանի հրաժարականը բախումներ կառաջացնի քաղաքական վերնախավում. կարծիք

Կլինի կադրային հեղափոխություն, թե ոչ` ինձ համար դեռևս հարց է: Սակայն, իմ կարծիքով, նման մտադրություն կա: Որոշակի ծրագիր գոյություն ունի` ձևակերպված, թե չձևակերպված, բայց, ամեն դեպքում, գոյություն ունի: Սակայն այն, որ քաղաքական վերնախավում առկա իրավիճակը լուրջ փոփոխությունների կարիք ունի, ակնհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը չի կարծում, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը ծրագրավորված էր, սակայն այս դեպքը «չի սահմանափակվում միմիայն քաղաքապետի անձով և վերնախավի ներսում միջխմբային պայքարի է հանգեցնում»:

«Գործընթացը շարունակելու մտադրություն կա: Իսկ կստացվի դա, թե ոչ` դեռևս մեծ հարցականի տակ է, թեև այդ գործընթացին հետևելն արդեն հետաքրքիր է, որովհետև այն կարող է հանգեցնել լուրջ փոփոխությունների Հայաստանի ներսում»,- եզրափակել է քաղաքագետը: