Գովազդային չափանիշների բրիտանական կոմիտեն արգելել է Coca-Cola ընկերության վիտամինային արտադրանքի գովազդը, որտեղ օգտագործված է եղել «սննդարար» բառը, հաղորդում է GZT.ru-ն:
Լրագրողների տվյալների համաձայն, երեք քաղաքացիներ ընկերության կողմից արտադրվող Vitamin Water արտադրանքի վերաբերյալ բողոք են ներկայացրել Բրիտանական կազմակերպությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ խմիչքը, որի բաղադրության մեջ 5 գդալ շաքարավազ կա, չի կարող սննդարար լինել: Նշենեք, որ կոմիտեի որոշումը շփոթմունքի մեջ է գցել արտադրող ընկերությանը:
«Մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր արտադրանքի 500 մլ լիտրանոց շշում 23 գ շաքարավազ է պարունակվում: Այս մասին գրվել է պիտակի վրա սկսած արտադրանքի թողարկման առաջին օրվանից: Մենք չենք կարծում, որ դա նվազեցնում է վիտամինների և հանքային նյութերի օգտակարության մակարդակը»,- հայտարարել է Coca-Cola ընկերության ներկայացուցիչը: