Վրաստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է հունվարի 19-ին ժամը 13:17-ի սահմաններում` Քութաիսի քաղաքից 19 կմ հարավ»,- հաղորդել են Վրաստանի սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները:
Էպիկենտրոնում երրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սեյսմիկ ծառայության գլխավոր մասնագետ տիկին Հակոբյանը, Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում:
«Ըստ նախնական տվյալների` Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում և Ստեփանավանում գրանցվել է 3-4 բալ, իսկ մայրաքաղաք Երևանում` մինչև 3 բալ»,- ասել է Հակոբյանը: