Այսօր ելույթ ունենալով Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքին` Ժողովրդական կուսկացության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը խոսել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին:
Նա նշել է, որ իրենք այդ պահանջը կարող են ներկայացնել փետրվարի 28-ին: «Փետրվարի 28-ին մենք իրենց կարգի կհրավիրենք, Հայաստանն իրենց համար խոպան չի: Մենք կասենք` ոչ, մենք կասենք` հերիք եղավ, բոլ եղավ, մենք կասենք` «հեռացեք»: Փետրվարի 28-ին մենք կասենք մեր որոշումը: Եթե իշխանությունը մեզ ընդառաջ չգնա, մենք արտահերթ ընտրություններ կհայտարարենք», – ասել է Կարապետյանը:
Հանրահավաքի ընթացքում բեմից ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրայանը, ով առաջարկել է հաջորդ հանրահավաքը հայտարարել «Հայաստանի հանրապետության քաղաքացիների հանրահավաք»:
Նշենք, որ Epress.am-ի հարցին ի պատասխան` կարգը հսկող ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց տվյալներով հանրահավաքին ներկա է 3500-ից մինչև 3800 մարդ: