Home / Հայաստան / ԱԱԾ-ի ավտոկայանատեղում մեքենա է այրվել

ԱԱԾ-ի ավտոկայանատեղում մեքենա է այրվել

Հունվարի 19-ին ժամը 20.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող ԱԱԾ «Ա» վարչության ավտոկայա­նատեղում, հաղորդում է «Արտակարգ ալիքը»:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.58-ին, մարվել` 21.07-ին:

Այրվել են «Շեվրոլե Նիվա» մակնիշի 138ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2106» մակնիշի 065ՏՏ02 պետհամարանիշով ավտոմեքենայի ետնամասի լուսարձակները: