Գերմանական ոստիկանությունը փողոցում գտել է բուի, որը, ինչպես նշում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, չափազանց շատ շնապս է խմել, հաղորդում է Spiegel պարբերականը: Ոստիկանների խոսքով` խմիչքի շշերը թռչնից ոչ շատ հեռու են եղել:
Բուի մասին իրավապահ մարմիններին պատմել է մին կին, ով առաջինն է հայտնաբերել նրան: Կինը հաղորդել է, որ բուն իրեն տարօրինակ է պահում, նստած է փողոցի մի հատվածում և չի նկատում անցնող մեքենաները: Ոստիկանները, զննելով Բուին, որոշել են նրան մասնագետի մոտ տանել:
«Մենք թռչնի օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը չենք ստուգել, սակայն քանի որ շնապսի շշերը ընկած էին նրա կողքին, մենք եզրակացրեցինք, որ բուն փորձել է խմիչքը և հարբել է»,- իրենց ենթադրություններով կիսվել են գերմանական ոստիկանության ներկայացուցիչները:
Թռչունների մասնագետը, բուին զննելուց հետո, ջուր է խմեցրել նրան, և երբ նրա ինքնազգացողությունը բարելավվել է, բաց է թողել: