Home / Հայաստան / Դոնի Ռոստովում կանխել են ազգային հողի վրա առաջացած զանգվածային ծեծկռտուքը

Դոնի Ռոստովում կանխել են ազգային հողի վրա առաջացած զանգվածային ծեծկռտուքը

Դոնի Ռոստովի իրավապահ մարմինների աշխատակիցները հաղորդել են, որ իրենց հաջողվել է կանխել «ազգային տարբեր պատկանելություն ունեցող երիտասարդների զանգվածային ծեծկռտուքը»:
Պարզ չէ, թե ինչ հողի վրա է առաջացել բախումը, սակայն, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, երկրի հարավային հատվածում պարբերաբար զանգվածային կռիվներ են տեղի ունենում ազգային հակասությունների պատճառով: Ոստիկանությունը սովորաբար դրանք վերագրում է կենցաղային վեճերի դասին:

Ոստիկանության տվյալների համաձայն` ծեծկռտուքը հնարավոր է եղել կանխել Դոնի Ռոստովի միջնակարգ դպրոցներից մեկի տարածքում, որտեղ մեծ թվով երիտասարդներ էին հավաքվել` պատրաստվելով հարաբերություններ պարզել: