ԵԽ-ն կոչ է արել անհապաղ արգելել Բելառուսի ղեկավարությանը մուտք գործել ԵՄ երկրների տարածք, ասված է ԵԽԽՎ բանաձևի նախագծում, որը պետք է հաստատվի պատգամավորների կողմից հինգշաբթի Ստրասբուրգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արգելքը պետք է տարածվի այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են դեկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման և ընդդիմադիր գործիչների հետապնդման համար:
Պատժամիջոցները պետք է գործեն այնքան ժամանակ, մինչև Բելառուսի իշխանությունները չազատեն բոլոր քաղբանտարկյալներին ու կալանավորված ընդդիմադիր գործիչներին: