«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին և նրա թիմը որոշել են երկարաձգել մրցութային երգի ներկայացման հայտերը մինչև հունվարի 23-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` երգչուհին : Նշենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհուն ընտրել են առանց մրցույթ անցկացնելու, իսկ ահա երգը կընտրվի մրցութային կարգով:
Էմմիի խոսքով` նա արդեն բազմաթիվ երգեր է ստացել արտերկրյա հեղինակներից, ինչպես, օրինակ, Իսպանիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից:
Նա տեղեկացրել է, որ ինքը ստացված երգերն արդեն լսել է, սակայն հրաժարվել է իր կարծիքը հայտնել դրանց վերաբերյալ:
Էմմին ասել է, որ «Եվրատեսիլի 2011»-ին ներկայանալու է փոփ-աստղ, պարող Միհրանի հետ: Վերջինիս հետ արդեն բանակցություններ են տարվել, և նա կժամանի Հայաստան երգի ընտրությունից հետո:
Ավարտելով խոսքը «Եվրատեսիլ 2011»-ի մասին` Էմմին ասել է. «խնդրելու եմ Վովկային ձեռը գլխիս դնի» (նկատի ունի «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին):