Մենք մի անգամ ենք փողոց դուրս գալու և այլևս դուրս չենք գալու այդ փողոցից մինչև այս ռեժիմից չձերբազատվենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Խոսելով Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին` Սեֆիլյանն ասել է, որ բոլորը գիտակցում են դրա լրջությունը, սակայն որևէ լուրջ գործընթաց մեր երկրի ներքին քաղաքական անցուդարձում, ըստ էության, տեղի չի ունենում, ինչն իրեն ցավ է պատճառում:
Սեֆիլյանը նշել է, որ իշխանությունների մասին խոսելն անիմաստ է համարում և խոսքի հիմանական մասը կենտրոնացրել է ընդդիմադիր դաշտ հասկացողության վրա:
Նա նշել է, որ իրենք բազմաթիվ անգամ հորոդորել են ընդդիմադիր ուժերին, որ այս իրավիճակից դուրս գալ ընտրություններով հանրավոր չէ` ո’չ հերթական, ո’չ արտահերթ:
«Մենք ասում ենք, որ նոր իշխանությունները պիտի ձևավորվեն ընտրություններով, սակայն, առաջին հերթին, պիտի ազատվել այս ռեժիմից: Դժբախտաբար մեր այս հորդորը լսողներ չկա: Խոսքը վերաբերում է քաղաքական միավորներին, ոչ` ժողովրդին: Ես վստահ եմ, որ այս հոդորը մեր ժողովրդի սրտի խոսքն է»,- նշել է բանախոսը: Նա նաև տեղեկացրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ իրենց բառապաշարից հանել են «իշխանափոխություն» հասկացողությունը, իրենք ասում են` համակարգային փոփոխություններ:
«Մենք չենք պատրաստվում արկածախնդրություների. միչև պատրաստ չլինենք ամբողջական, մենք հայտ չենք ներակայացնելու համակարգային փոփոխության: Այժմ մենք պատրաստության մեջ ենք, որը կարող է տևել 1 տարի 6 ամիս, 2 տարի, ժամանակը ցույց կտա: Հենց պատրաստ եղանք, հայտը կներակայացնենք` գիտակցելով, որ սխալվելու իրավունք չունենք»,- հավելել է Ժիրայր Սեֆիլյանը: