Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով վերջին կես տարվա ընթացքում հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», կխաղա ուկրաինական «Կարպատի» թիմում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբում մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Մանուչարյանն ակումբի հետ չի մեկնելու Սոչի ուսումնամարզական հավաքին մասնակցելու: Գալիք օրերին նա մեկնելու է Լվով պայմանագիր ստորագրելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունում արդեն խաղում են 3 հայ ֆուտբոլիստներ` «Շախտյորում» Հենրիխ Մխիթարյանը, իսկ Դոնեցկի «Մետալուրգում»` Արտակ Դաշյանն ու Արարատ Առաքելյանը: