Ժամանակն է Կարմիր հրապարակում գտնվող դամբարանից դուրս բերել Լենինի մարմինը: Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Մեդինսկու այս հայտարարությունը տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքում:
«Ես կարծում եմ, որ ամեն տարի մենք պետք է Լենինի աճյունը դամբարանից հանելու վերաբերյալ հարցն ընդգրկենք օրակարգում: Ինչ-որ անհեթեթ, հեթանոսական ու նեկրոֆիլական առաքյալ է պառկած մեր Կարմիր հրապարակում: Լենինի մարմին այնտեղ չկա, մասնագետները գիտեն, որ նրա մարմնից ընդամենը 10 տոկոս է մնացել, մնացածը վաղուց փոխարինված է արհեստական միջոցներով: Սակայն կարևորը մարմինը չէ, այլ հոգին»,- հայտարարել է Մեդինսկին:
«Շատերին վիրավորում են Կարմիր հրապարակում իրականացվող ռոք համերգները, սակայն մենք չենք էլ մտածում, որ դա կրկնակի սրբապղծություն է: Համերգները, փաստորեն, կազմակերպվում են գերեզմանի վրա: Սա ինչ-որ սատանիզմ է»,- հավելել է պատգամավորը:
Միաժամանակ, Մեդինսկին նշել է, որ Լենինը խնդրել էր իրեն թաղել մոր կողքին` Պետերբուրգում, սակայն առաջնորդի վերջին ցանկությունն իրականություն չի դարձել: