Home / Հայաստան / «Հրապարակ». Պաշտպանության նախարարն ընդդեմ Գլխավոր շտաբի պետի

«Հրապարակ». Պաշտպանության նախարարն ընդդեմ Գլխավոր շտաբի պետի

Պաշտպանության նախարարության ներսում լուրջ հակասություններ են առաջացել նախարար Սեյրան Օհանյանի թիմի և հնաբնակների, մասնավորապես` Գլխավոր շատբի պետ Յուրի Խաչատուրովի կողմնակիցների միջև, գրում է օրաթերթը:

Չնայած Սեյրան Օհանյանն ամեն ինչ անում է, որ Խաչատուրովին այդ պաշտոնից ազատի, սակայն վերջինիս դիրքերը շատ ամուր են. նա ժամանակին աշխատել է Սերժ Սարգսյանի հետ  և պաշտպանված է նախագահի հովանավորությամբ: Եվ նախարարը փորձում է Խաչատուրովին հակակշիռ թիմ ձևավորել, որի կորիզը Վովա Գասպարյանն է: Ռազմական ոստիկանության նախկին պետ Գասպարյանը մեկ այլ առումով էլ է մերձեցել նախարարին. նա իր ամառանոցի կողքին` Կարմիրի ճանապարհին, Սեյրան Օհանյանի համար մի 100 հազար դոլարանոց ամառանոց է կառուցել, որտեղ ամռանը ընտանիքներով հանգստանում են: